Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10. Գնման ընթացակարգի արձանագրությունը

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Գնման ընթացակարգի արձանագրությունը

1. Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինը, անկախ գնումների ձևից, գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պատվիրատուն պարտավոր է վարել գնումների ընթացակարգի արձանագրություն: Վերջինս գնումների կատարման տվյալ ձևին համապատասխան պետք է պարունակի`

1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը.

2) գնումների անհրաժեշտության և կատարման ձևի ընտրության հիմնավորումը.

3) մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները, ինչպես նաև այն մասնակցի անվանումը (անունը) ու գտնվելու վայրը, որի հետ կնքվում է պայմանագիրը, դրա գինը, գնի հիմնավորումը, պայմանագրի մյուս հիմնական պայմանները.

4) տեղեկատվություն` մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցների որակավորման տվյալների կամ դրանց բացակայության մասին, ինչպես նաև ներկայացված տվյալների` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

5) յուրաքանչյուր մրցույթի հայտի գինը և մյուս հիմնական պայմանների համառոտ շարադրանքը.

6) մրցույթի հայտերի գնահատման և համեմատման չափանիշների, ներառյալ` տրվող նախապատվության համառոտ շարադրանքը.

7) մրցույթի հայտերի կամ դրանց մի մասի մերժման դեպքում` դրա հիմքերը.

8) գնումների գործընթացը սկսելու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում` դրա հիմքերը.

9) մրցույթի հրավերի և մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների ու դրանց պատասխանների, ինչպես նաև այդ փաստաթղթերում կատարված փոփոխությունների համառոտ շարադրանքը.

10) գնումների ընթացակարգի վերաբերյալ բերված բողոքների պատճառները, դրանց վերաբերյալ պատվիրատուի կայացրած որոշման հիմքերը.

11) գնումների գործընթացի երրորդ կողմ հանդիսացած այն կազմակերպությունների և (կամ) փորձագետների (մասնագետների) անվանումները (անունները), որոնք տվյալ գնումների գործընթացի շրջանակում ծառայություն են մատուցել պատվիրատուին.

12) պատվիրատուի հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Պայմանագիրը կնքելուց կամ մինչև այդ գնումների գործընթացը կասեցնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն լիազոր մարմնին է տրամադրում գնումների ընթացակարգի արձանագրության պատճենը:

3. Եթե պայմանագրի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պատվիրատուն կատարում է համառոտ գրառումներ` նշելով գնումների անցկացման ժամանակ կատարված հիմնական գործողությունների և դրանց հիմքերի մասին:

4. Պատվիրատուն պարտավոր է գնումների ընթացակարգի արձանագրության մեջ տեղ գտած տեղեկատվությունը, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկատվության, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարված գրառումները տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գնումների ընթացակարգի արձանագրությունը կազմելու կարգին վերաբերող սույն հոդվածի պահանջների խախտումները հիմք չեն մասնակցի` վնասների հատուցման պահանջի իրավունքի ծագման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։