Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11. Պայմանագրի կնքումը և կատարման պայմանները
Հոդված 11. Պայմանագրի կնքումը և կատարման պայմանները
1. Պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին նրա` մրցույթում հաղթող ճանաչվելու մասին և կնքում պայմանագիր` սույն օրենքի համապատասխան:
2. Պայմանագրով պետք է նախատեսվեն այն պայմանները, որոնց հիման վրա կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը, ինչպես նաև դրա միակողմանի լուծելու դեպքում` կողմերի իրավունքները և պարտականությունները:
3. Եթե պայմանագիրը կնքվում է սույն օրենքի 34 հոդվածի 9-րդ կետի համաձայն, ապա պայմանագրով պետք է նախատեսվի, որ եթե այն կատարելու արդյունքում ավելի քան 50 տոկոսի չափով չեն օգտագործվում հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և արտադրական ռեսուրսները, ապա տվյալ պայմանագրի գինը նվազեցվում է տրամադրված նախապատվության չափով: