Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. Տեխնիկական բնութագրերի առանձնահատկությունները

գործել է մինչև 2005-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Տեխնիկական բնութագրերի առանձնահատկությունները

1. Տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ նկարագրեն գնվող ապրանքները, աշխատանքները, ծառայությունները, որպեսզի դրանք սահմանվեն հստակ` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:

2. Տեխնիկական բնութագրերը ներառում են գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների որակի, ստանդարտների, աշխատանքի արդյունքների, թեսթավորման, անվտանգության, չափերի, պայմանական նշանների, տերմինաբանության, փաթեթավորման, բեռնաթափման, նշանադրման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ պահանջների և ընթացակարգերի հստակ նկարագրությունը: Տեխնիկական բնութագրերը, պլանները, գծագրերը, էսքիզները կամ նկարագրերը (եթե այդպիսիք պահանջվում են) պետք է նաև պարունակեն`

1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անմիջական նկարագրությունը` հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված տեխնիկական և որակական բնութագրերի (ստանդարտների) վրա.

2) ստանդարտները, ցուցանիշները, պահանջները, պայմանական նշանները և տերմինները, գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական և որակական բնութագրին վերաբերող գործարքների պայմանների ստանդարտները:

3. Տեխնիկական բնութագրերը չպետք է հղումներ պարունակեն կոնկրետ առևտրային նշաններին, ֆիրմային անվանումներին, պատենտներին, էսքիզներին կամ մոդելներին, ծագման կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է պայմանագրի առարկայի բնորոշումն առանց դրանց: Համարժեք հղումների օգտագործման դեպքում տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն «կամ համարժեք» բառերը:

4. Տեխնիկական բնութագրերը սահմանվում են տվյալ պայմանագրով` Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։