Գլուխ 4 · ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 32. Մրցույթի հանձնաժողովը
Հոդված 32. Մրցույթի հանձնաժողովը
1. Մինչև մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի հրապարակումը պատվիրատուն ստեղծում է առնվազն հինգ անդամից կազմված հանձնաժողով, որը`
1) հաստատում է մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի տեքստերը.
2) բացում և գնահատում է մրցույթի հայտերը.
3) որոշում է մրցույթի հաղթողին:
2. Մրցույթի հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:
§ 3. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ