Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Գնումների հրապարակայնությունը
Հոդված 6. Գնումների հրապարակայնությունը
1. Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պայմանագիրը կնքվելուց ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի սահմանած կարգով, պաշտոնական տեղեկագրում հրապարակվում է այդ պայմանագրի մասին տեղեկատվություն, որը պետք է առնվազն պարունակի`
1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը.
2) գնումների անհրաժեշտության և կատարման ձևի ընտրության հիմնավորումը.
3) պայմանագրի գինը.
4) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը.
5) պայմանագրի կողմերի անվանումները (անունները) և հասցեները:
2. Եթե հրապարակման ենթակա տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք, ապա սույն հոդվածի 1-ին կետի պահանջները չեն կիրառվում: