Հոդված 121
Հոդված 121.
Գնդի զրահատանկային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի զրահատանկային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պարտավոր է`
- մշակել և իրականացնել միջոցառումներ սահմանված ժամկետներում զրահատանկային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտական պատրաստության բերելու և հավաքակայանից դրանք դուրս բերելու համար.
- պլանավորել զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը և տարեկան առնվազն երկու անգամ ստուգել դրանց տեխնիկական վիճակը.
- մասնակցել հավաքակայանի սարքավորման կատարելագործման աշխատանքների ղեկավարմանը, հավաքակայանում ստուգել ներքին ծառայությունը և ձգտել վերացնելու բացահայտված թերությունները.
- վարել գնդի զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի վնասվածքների հաշվառում.
- ապահովել անվտանգության պահանջների կատարումը զրահատանկային սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման, վերանորոգման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա:
ԳՆԴԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ