Հոդված 353
Հոդված 353.
Աշխատանքից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը, իսկ այն զորամասերում, որտեղ հաստիքով բժիշկ չի նախատեսված, բուժակը` երեք օրից ոչ ավել ժամկետով: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ազատել: Ծառայողական պարտականություններից լրիվ կամ մասնակիորեն ազատելու իրավունքը վերապահվում է զորամասի հրամանատարին (պետին)` բժշկի (բուժակի) ախտորոշման հիման վրա:
Ազատման ժամկետը լրանալուց հետո զինվորները և սերժանտները պետք է ուղարկվեն կրկնական բուժզննման, եթե ունեն դրա կարիքը:
Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, կին զինծառայողներին ծառայողական պարտականություններից ազատելու և հիվանդությունից հետո ծառայության դուրս գալու մասին հայտնվում է գնդի հրամանում:
Ամբուլատոր բուժման նշանակում ստացած հիվանդները դեղորայք ընդունելու և բուժական այլ պրոցեդուրաներ ստանալու համար, ինչպես նաև բուժմասնագետների կոնսուլտացիաների կարիք ունեցողները գնդի բուժկետ են ուղարկվում հիվանդների գրանցման գրքում բժշկի նշած օրերին և ժամերին:
(353-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն)