Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 286
Հոդված 286.
Հերթափոխի համար օրվա վերակարգը շարվում է. աջ թևում` պահակախմբերը, այնուհետև աջից ձախ` հավաքակայանի հերթապահը, հերթապահ բուժակը (սանհրահանգիչը), հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, վաշտերի բոլոր հերթապահները` ստորաբաժանումների կարգով, թղթատարները (ցրիչները), ճաշարանի հերթապահը, հրշեջ վերակարգի պետը և հերթապահ փողհար-թմբկահարը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, օրապահները և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդները (վարորդները) շարվում են իրենց հերթապահների թիկունքում. գնդի հերթապահի օգնականը կանգնում է պահակախմբերի աջ թևում:
ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳԻ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ