Հոդված 252
Հոդված 252.
Ծառայողական գործուղումների համար, որպես կանոն, առանձնացվում են ստորաբաժանումներ` իրենց հրամանատարների գլխավորությամբ: Տարբեր ստորաբաժանումներից գործուղման ուղարկվող զինվորներից ու սերժանտներից ստեղծվում է անձնախումբ և սերժանտներից, ենթասպաներից կամ սպաներից նշանակվում է անձնախմբի պետ: Ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին) գնդում տրվում են գործուղման վկայական և ստորաբաժանման (անձնախմբի) անձնակազմի ցուցակը, ուր նշվում է զենքի տեսակն ու հրամանը, զինամթերքի քանակը: Դրանք հաստատվում են գնդի շտաբի ստորագրությամբ և զորամասի` զինանշանով ու կնիքով: Ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին), դրանից բացի, ցուցումներ են տրվում ընթանալու և ճանապարհներին սնվելու կարգի մասին, երբ, ուր և ում ենթակայությանը պետք է ներկայանա ստորաբաժանումը (անձնախումբը), անվտանգության պահանջների, զենքի պահպանման և կիրառման պահանջների մասին, ինչպես նաև ստորաբաժանման (անձնախմբի) կողմից ծառայության կատարման հետ կապված այլ ցուցումներ:
(252-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն)