Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18
Հոդված 18.
Ծառայության հարցերով զինծառայողը պարտավոր է դիմել իր անմիջական պետին և հետո միայն, նրա թույլտվությամբ` կոչումով հաջորդ ավագ պետին:
Անձնական հարցերով ևս զինծառայողը պետք է դիմի անմիջական պետին, իսկ հատուկ անհրաժեշտության դեպքում` ավագ պետին:
Առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) դեպքում զինծառայողը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության դրույթներով: