Հոդված 326
Հոդված 326.
Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և վերադաս հրամանատարի հաստատած` գնդի մարտական պատրաստականության բերման պլանով:
Պլանում պետք է նախատեսված լինեն`
-գնդի մարտական պատրաստականության բերման ազդարարման և ղեկավարման կարգը (ուրվագիծը),
-մարտական տագնապ հայտարարելու, ստորաբաժանումները ծանուցելու իրավունք ունեցող անձի կոչումը, անունը և ազգանունը, ինչպես նաև սպաների, ենթասպաների և պայմանագրային զինվորական ծառայության անցած այլ զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը,
-գնդի մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումները,
-գնդի մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանները և գնդի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաև ելման բնագծերը, երթուղիների և զբաղեցման ու տեղաբաշխման կարգը,
-գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը և անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը,
-համակողմանի ապահովման միջոցառումները,
-մարտական դրոշի դուրսբերման կարգը,
-զինամթերքի, պարենի և նյութական այլ միջոցների բեռնման ու մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանների դուրսբերման կարգը,
-գնդի տագնապով վերկացի և ստորաբաժանումների մարտական կիրառման (կենտրոնացման) շրջաններ դուրս բերելու պարետային ծառայության կազմակերպումը:
(326-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն)