Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 129

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 129.

Գումարտակի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստության դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գումարտակում ներքին կանոնների պահպանման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և գումարտակի նյութական մյուս միջոցների վիճակի և անվթարության համար: Գումարտակի հրամանատարը ենթարկվում է գնդի հրամանատարին և գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։