Հոդված 192
Հոդված 192.
Զուգարանները սարքավորվում են 10-12 մարդուն մեկ միզարանի և զուգարանակոնքով (անցքով) մեկ փակվող խցիկի հաշվարկով: Զուգարանները պետք է պահվեն մաքուր վիճակում, ամեն օր ախտահանվեն և ունենան լավ օդափոխություն և լուսավորություն: Դրանց մաքրման համար անհրաժեշտ գույքը պահվում է հատկացված հատուկ տեղում (պահարանում): Զուգարանների մաքրության հսկողությունը դրվում է ստորաբաժանումների ավագների, վաշտերի սանհրահանգիչների և հերթապահների վրա:
Դրսի զուգարանները սարքվում են բնակելի շինություններից, ճաշարաններից, հացի փռերից (հացի գործարաններից) 40-100 մ հեռավորության վրա` անջրանցիկ հորերով: Հյուսիսային շրջաններում այդ հեռավորությունն ավելի փոքր կարող է լինել: Դրսի զուգարան տանող արահետները գիշերային ժամերին լուսավորվում են: Անհրաժեշտության դեպքում (գիշերվա համար) տարվա ցուրտ եղանակներին հատուկ առանձնացված շինություններում սարքվում են միզարաններ:
Զուգարանների հորերը ժամանակին մաքրվում և ախտահանվում են: