Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 295
Հոդված 295.
Երեկոյան ստուգումից (անվանականչից) և վերկացից հետո գնդի հերթապահը ստորաբաժանումների հերթապահներից զեկույցներ է ընդունում և տեղեկություններ կազմում բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայողների առկայության դեպքում` կազմում նրանց ցուցակը: Վերջինս մեկուսացվածների ցուցակի հետ միասին առավոտյան զեկույցից հետո ներկայանում է գնդի հրամանատարին:
Իր հերթապահության ընթացքում օրվա վերակարգի ծառայության մեջ բացահայտված բոլոր թերությունների և գնդում ներքին կարգուկանոնի այն խախտումների մասին, որոնք չեն կարող վերացվել մինչև հերթապահության հանձնումը, գնդի հերթապահը գրառումներ է կատարում հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12): Գնդի հերթապահը հերթապահության հանձնման-ընդունման գիրքը ամեն օր ներկայացնում է գնդի հրամանատարին: