Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 124

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 124.

Գնդի պարենային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է անձնակազմի համար ժամանակին լավորակ սնունդ կազմակերպելու, ծառայության օբյեկտների սանիտարական վիճակի համար և պարտավոր է`

- ապահովել լավորակ սնունդ (այդ թվում` դիետիկ և բուժական), յուրաքանչյուր զինծառայողին հասցնել օրապարենի (մթերաբաժնի) սահմանված նորմերը, ամսական առնվազն մեկ անգամ խոհարարների հետ անցկացնել սննդի ստուգիչ-ցուցադրական պատրաստում.

- գնդի բժշկական ծառայության պետի, ճաշարանի պետի և հրահանգիչ-խոհարարի հետ կազմել մթերքների բաշխումը.

- գնդի ստորաբաժանումներում, պահեստում և այլ ծառայություններում ամսական առնվազն 1 անգամ ստուգել պարենամթերքի, ծառայության տեխնիկայի և գույքի առկայությունն ու որակական վիճակը.

- ղեկավարել ճաշարանի, մթերային պահեստի և օժանդակ տնտեսության աշխատանքը, գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալի բացակայության ժամանակ հրահանգավորել ճաշարանի հերթապահին.

- իրականացնել կարտոֆիլի և բանջարեղենի սեզոնային մթերումներ, վերամշակել և տեղավորել պահելու համար, ինչպես նաև գնդի կարիքների համար սառույցի, խոտի և ծղոտի պաշար նախապատրաստել.

- ապահովել սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը մթերքների մշակման և պահպանման, սննդի պատրաստման և ընդունման ժամանակ, մթերային պահեստի, ճաշարանի շինությունների և ճաշարանախոհանոցային ամանեղենի, ինչպես նաև տեխնոլոգիական, սառեցնող և ոչ մեխանիկական սարքավորումների պահպանման և սպասարկման ժամանակ, ապահովել անվտանգության պահանջների կատարումը, դրանց շահագործման ընթացքում.

- կազմակերպել սննդի մնացորդների հավաքման և օգտագործման համար կառույցների ստեղծման աշխատանքները, միջոցներ ձեռնարկել ճաշարանում մնացորդները ժամանակին հավաքելու և զորամասի օժանդակ տնտեսություն տանելու համար:

ԳՆԴԻ ԻՐԵՂԵՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։