Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 225
Հոդված 225.
Գնդի հրամանատարը պատասխանատու է շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման և նրա վիճակի համար: Նա պարտավոր է`
- կազմակերպել անձնակազմի գնդի տեղակայման շրջանում շրջակա միջավայրի պահպանության կանոնների ուսումնասիրումը և դրա պահպանության կազմակերպումը.
- ապահովել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների պլանի ժամանակին կատարումը:
Շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների կատարումը գնդում անմիջականորեն ղեկավարում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը: