Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 287
Հոդված 287.
Օրվա վերակարգի բոլոր անձինք պետք է գիտենան, ճիշտ և բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները` համառորեն ձգտելով կանոնակարգի կատարմանը և ներքին կարգուկանոնի այլ պայմանների պահպանմանը:
Օրվա վերակարգի անձինք իրավունք չունեն դադարեցնել կամ ուրիշին հանձնել իրենց պարտականությունների կատարումը առանց գնդի հերթապահի թույլտվության: