Հոդված 165
Հոդված 165.
Ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները տեղավորվում են զորանոցներում ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար սահմանված կարգով: 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներն ու ունկնդիրները, որոնք սպայական կոչում չունեն, տեղավորվում են հանրակացարաններում, ընտանիքավորներին տրամադրվում են ընտանեկան հանրակացարաններ: Ընտանեկան հանրակացարանների բացակայության դեպքում ռազմական ուսումնական հաստատության պետը 3-րդ և բարձր կուրսերի ընտանիքավոր ուսանողներին և ունկնդիրներին, որոնք սպայական կոչում չունեն, կարող է տալ ռազմաուսումնական հաստատության տեղաբաշխման սահմաններից դուրս բնակվելու իրավունք: Ժամկետային ծառայության զինծառայողների թվից ուսանողները և ունկնդիրները ժամկետային ծառայության մեջ գտնվելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո տեղավորվում են հանրակացարանում: Ենթասպաներից և մինչև ռազմական ուսումնական հաստատություն ընդունվելը ժամկետային ծառայությունն ավարտած ուսանողները ուսուցման առաջին տարվանից ազատվում են զորանոցներում տեղավորվելուց: