Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 262
Հոդված 262.
Օրվա վերակարգը նշանակվում է զորամասի (ստորաբաժանման) ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի պահպանման, ստորաբաժանումում գործերի վիճակի վերահսկման և իրավախախտումները կանխող միջոցների ժամանակին ձեռնարկման համար, ինչպես նաև ներքին ծառայության գծով այլ պարտականությունների կատարման համար: