Հոդված 80
Հոդված 80.
Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել սպառազինությունը, ռազմական տեխնիկական և նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆինանսական և կենցաղային ապահովություն.
- կազմակերպել զորամաս (ստորաբաժանում) մուտք գործած սպառազինության և ռազմական տեխնիկայի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը դրանց ընդունմանը և շահագործմանը.
- պլանավորել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը.
- կազմակերպել և իրականացնել վերահսկողություն սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ, միջոցառումներ անցկացնել վթարների և պատահարների կանխման ուղղությամբ.
- կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի հաշվառումը և պահպանությունը, ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը, պահպանությունը և հաշվառումը, դրանց ստացումը և ենթականերին հանձնումը, կանխել ռազմական ունեցվածքի կորուստները, պակասորդը, փչացումն ու հափշտակումը, մեղավորներին ենթարկել պատասխանատվության.
- ապահովել ամբողջ դրամական և բավարարման մյուս տեսակների հատկացումը, անձնակազմին հասնելը, խնայողաբար և նպատակային ծախսել նյութական ու դրամական միջոցները, պահպանել հաստիքային և ֆինանսական կարգապահությունը.
- միջոցներ ձեռնարկել զինծառայողների առողջության պահպանման և ամրապնդման, անձնակազմի բժշկական ապահովման կատարելագործման ուղղությամբ, հոգեկան խանգարում ունեցող զինծառայողներին ուղարկել հոգեբուժական զննման, իսկ անհրաժեշտության դեպքում, բժշկի եզրակացությամբ` բուժման.
- մշտապես հոգ տանել ենթակաների առևտրական-կենցաղային սպասարկման բարելավման մասին, այդ ընթացքում պահպանելով սոցիալական արդարության և հրապարակայնության սկզբունքները.
- կազմակերպել զորական տնտեսություն և ղեկավարել այն անձամբ, շտաբի միջոցով, իր տեղակալների, զորատեսակների և ծառայությունների պետերի միջոցով.
- միջոցներ ձեռք առնել զորամասի (ստորաբաժանման) գործունեության շրջանում շրջակա միջավայրի պահպանության, ամրագրված հողահատվածների նպատակային և արդյունավետ օգտագործման համար: