Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 400
Հոդված 400.
Հրաձգարանում գունդը (ստորաբաժանումը) տեղավորվում է շինություններում կամ ճամբարի ձևով (վրաններում): Մի քանի զորամասերի կամ տարբեր զորամիավորումների (զորամասերի) ստորաբաժանումների միաժամանակյա տեղավորման դեպքում տարածքը և շինությունները նրանց միջև բաժանում են ավագ հրամանատարը (պետը) կամ ճամբարային հավաքի պետը:
Շտաբները, բուժկետերը, արհեստանոցները, պահեստները, թիկունքի ծառայությունները (օբյեկտները) տեղավորվում են առավելապես շինություններում: Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են դաշտային հավաքակայանների պահեստարաններում և ծածկերի տակ, իսկ դրանց բացակայության դեպքում ծածկվում են ծածկոցներով կամ բրեզենտով: