Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 83
Հոդված 83.
Հրամանատարը (պետը) պարտավոր է ղեկավարել գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքները`
- որոշել խնդիրները, կազմակերպել և հսկել գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքների պլանների կատարումը նյութատեխնիկական առումով.
- զինծառայողների ստեղծագործությունը ուղղել զորամասի (ստորաբաժանման) առջև դրված խնդիրների կատարման ժամանակ ծագող պրոբլեմների լուծմանը.
- անձամբ մասնակցել գիտական, գյուտարարական աշխատանքներին, ուսումնասիրել, ընդհանրացնել և տարածել առաջավոր փորձը, կազմակերպել կոնֆերանսների, խորհրդակցությունների, ստուգատեսների և ցուցահանդեսների անցկացումը և մասնակցել դրանց աշխատանքներին.
- խրախուսել ստեղծագործական լավագույն արդյունքների հասած զինծառայողներին: