Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 145
Հոդված 145.
Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական և հասարակական-պետական պատրաստության վիճակի համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին և վաշտի ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է: