Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 175

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 175.

Պահակախմբերի ու հերթապահ ստորաբաժանումների փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա կնքված արկղերում, որոնց բանալիներն ու կնիքները պահվում են վաշտի ավագի մոտ: Յուրաքանչյուր արկղում պետք է լինի ռազմամթերքի առկայության ցուցակը: Փամփուշտների արկղերը տեղավորվում են զինադարակների մոտակայքում:

Այն զորամասերում, որտեղ պահակները նշանակվում են մի քանի ստորաբաժանումներից, նրանց փամփուշտները թույլատրվում է պահել զորամասի հերթապահի սենյակում:

Այն ստորաբաժանումները, որոնք ծառայությունը կատարում են արտահաստիքային զենքով, զինամթերքը պահեստից ստանում են զենքի հետ միաժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։