Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Մարտական գործողությունների ընթացքում նույնիսկ իր զորամասից (ստորաբաժանումից) կտրված և լրիվ շրջապատման մեջ լինելիս զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին` խուսափելով գերեվարվելուց: Նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը:

Իսկ եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն ու հնարավորությունները կամ ծանր վիրավորվածության, ծանր կոնտուզիայի հետևանքով գտնվելով անօգնական վիճակում, գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար: Գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց ետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը:

Գերի վերցված, ինչպես նաև չեզոք երկրներում ներկալված զինծառայողների համար պահպանվում է զինծառայողների կարգավիճակը: Զինվորական հրամանատարությունը և նման լիազորություններ ունեցող պետական մարմինները պարտավոր են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված զինծառայողների իրավունքների պաշտպանության և Հայրենիք վերադարձնելու համար:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ և ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։