Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24
Հոդված 24.
Հասարակական ներգործության միջոցներ կարող են գործադրվել զինվորական կարգապահության և հասարակական կարգի խախտման հետ կապված զանցանքների համար: Զանցանքների քննարկումը կատարվում է. ենթասպաներինը` ժողովներում, սպաներինը` սպայական ժողովներում: Բացի դրանից, սպաների զանցանքները կարող են քննարկվել պատվո դատարանների կողմից: