Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 316
Հոդված 316.
Բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը) պատասխանատու է բուժկետում ներքին կարգուկանոնի համար, իսկ բժշկի բացակայության դեպքում` նախնական բուժօգնություն ցույց տալու համար: Նա ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին և գնդի բուժկետի պետին: Նրան ենթարկվում են բուժկետի օրապահները:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են բուժկետի պետին: