Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 322

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 322.

Հրշեջ վերակարգը պարտավոր է`

- հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը բոլոր ստորաբաժանումների շինություններում և գնդի ողջ տարածքում.

- հրշեջ - պահակային ծառայություն կատարել ըստ պահակակետերի ցանկի.

- հետևել օբյեկտներում հրշեջ միջոցների սարքինությանը.

- օբյեկտների փակումից առաջ պահեստարանների, պահեստների պետերի և հավաքակայանի հերթապահի հետ համատեղ ստուգել հրշեջ անվտանգության պահանջների կատարումը և էլեկտրական ցանցերի անջատումը, այդ կանոնների պահպանման դեպքում նրանց հանձնել հրշեջ մետաղանիշեր (ժետոններ).

- պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում գնդի հերթապահին զեկուցել գնդում հրդեհային անվտանգության պահանջների կատարման մասին.

- հրդեհի դեպքում մասնակցել այն մարելուն:

Հերթապահության հանձնման և ընդունման մասին հրշեջ վերակարգի հին և նոր պետերը զեկուցում են գնդի արտահաստիքային հրշեջ խմբի պետին և գնդի հերթապահին:

Հրշեջ վերակարգն ապահովվում է հրդեհաշեջ անհրաժեշտ միջոցներով, իսկ հրշեջ ավտոմեքենաների (պոմպերի) մարտական անձնակազմերում ծառայող զինծառայողները` հատուկ անջրանցիկ գործվածքից բաճկոններով ու տաբատներով, գոտիներով և պողպատե սաղավարտներով:

ՀԵՐԹԱՊԱՀ ՓՈՂՀԱՐ-ԹՄԲԿԱՀԱՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։