Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Հոդված 341
Հոդված 341.
Գնդում վարակիչ հիվանդի հայտնաբերման դեպքում բժշկական ծառայության պետը անմիջապես այդ մասին զեկուցում է գնդի հրամանատարին, ավագ բժշկական պետին, անցկացնում է հիվանդների ակտիվ հայտնաբերում, մեկուսացում և հոսպիտալացում: Ստորաբաժանումներում կատարվում է ախտահանում, հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր շփվել են հիվանդի հետ, ուժեղացվում է սանիտարահիգիենիկ հսկողությունը:
Անհրաժեշտության դեպքում գնդում մտցվում է դիտման (օբսերվացիայի) կամ շփարգելման (կարանտինի) ռեժիմ, դադարեցվում կամ կրճատվում է շփումը քաղաքացիական բնակչության հետ, գնդի ներսում արգելվում են անձնակազմի ժողովները կամ կուլտուր-զանգվածային միջոցառումները, ստեղծվում են լրացուցիչ մեկուսարաններ:
ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ