Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Հոդված 347
Հոդված 347.
Վաշտը բժշկական քննության է ներկայացնում վաշտի հրամանատարը, իսկ բուժզննման` վաշտի ավագը:
Վաշտի անձնակազմի բժշկական քննությանը պարտավոր են ներկա գտնվել վաշտի բոլոր սպաները և ենթասպաները: Նրանք բժշկին պետք է հայտնեն ենթակաների առողջական վիճակի իրենց դիտարկումները:
Վաշտի անձնակազմի բժշկական քննության և բուժզննման արդյունքները բժիշկը գրանցում է բժշկական գրքույկների մեջ: Առողջական վիճակի պատճառով դիսպանսերային դինամիկ հսկողության կարիք ունեցող զինծառայողները հաշվառման են վերցվում և ենթարկվում են պարբերական ստուգիչ բժշկական քննությունների:
Վաշտի հրամանատարը պատասխանատու է ամբողջ անձնակազմը բժշկական քննության ենթարկվելու համար: