Հոդված 356
Հոդված 356.
Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը)` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին:
Հիվանդները բուժհիմնարկ են հասցվում գնդի հերթապահ սանիտարական տրանսպորտով` բուժակի (սանհրահանգչի) ուղեկցությամբ:
Գնդից դուրս բուժման ուղարկվելու դեպքում զինծառայողները պետք է հագնված լինեն տարվա եղանակին համապատասխան և ունենան ուղեգիր` գնդի հրամանատարի ստորագրությամբ, բժշկական գրքույկ, անձը վկայող փաստաթուղթ, անհրաժեշտ անձնական իրեր և պարենի ատեստատ, անհրաժեշտության դեպքում` տեղեկանք վնասվածքի մասին և բժշկական բնութագիր, իսկ կայազորի սահմաններից դուրս բուժման մեկնելու դեպքում դրանից բացի` իրային և դրամական բավարարման ատեստատներ և ուղևորման փաստաթղթեր` մինչև բուժհիմնարկ և ետ: