Հոդված 357
Հոդված 357.
Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հաղորդել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել են այդ զինծառայողները:
Ընդունված հիվանդի մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին, և թունավորումներով, վնասվածքներով ընդունված հիվանդների մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել է հիվանդը (հիվանդները), իսկ վարակիչ հիվանդության մասին` նաև մոտակա սանիտարահամաճարակային հիմնարկությանը:
Արձակուրդի կամ գործուղման ժամանակ հիվանդացած զինծառայողներին ստացիոնար բուժման են ուղարկում զինվորական պարետները կամ զինվորական կոմիսարները:
Ապաքինված զինծառայողները զինվորական հոսպիտալից կամ հիվանդանոցից գունդ են ուղարկվում համապատասխան փաստաթղթերով, որոնք ժամանելուն պես հանձնում են վաշտի ավագին:
ԲԱՂՆԻՔԱԼՎԱՑՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ