Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 390
Հոդված 390.
Հավաքակայանում աշխատանքների ավարտից հետո հավաքակայանի հերթապահն ստուգում է, որպեսզի բոլոր շինություններում և հավաքակայանի տարածքում կատարվեն հրդեհային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները, կարգուկանոն հաստատվի, ստորաբաժանումների հրամանատարներից ընդունում է հավաքակայանի շինությունները, պահեստները, հարթակները, դրանք կնքելու թույլտվություն է տալիս և ինքը լրացուցիչ կնքում է դրանք կնիքով: Հրշեջ վերակարգի անձանց հետ համատեղ հավաքակայանն ստուգելուց և հրդեհային մետաղանիշ (ժետոն) ստանալուց հետո նա հավաքակայանը հանձնում է զինված պահակախմբի պահպանմանը:
ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՕՐԱՊԱՀԸ