Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 90
Հոդված 90.
Գնդի հրամանատարը, լինելով զինված ուժերի մարտական (տակտիկական) և վարչատնտեսական հիմնական միավորի հրամանատարը, խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ պատասխանատու է` գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության համար, գնդի մարտական խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության համար, ներքին կարգուկանոնի համար, սպառազինության, ռազմական տեխնիկայի և գնդի նյութական այլ միջոցների պահպանության և վիճակի համար, գնդի տեխնիկական, նյութական, բժշկական, ֆինանսական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովության համար: Գնդի հրամանատարը գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է: