Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 97
Հոդված 97.
Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի և հասարակական-պետական պատրաստության, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալական-իրավական պաշտպանության գծով աշխատանքի, արդյունավետության համար, տեղեկատվական, հոգեբանական և գնդում կուլտուրական ժամանցի ապահովման համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է: