Հոդված 10
Հոդված 10
Պատասխանատվությունը` փաստաթղթում տեղեկությունների ճշգրիտ լինելու համար
1. Առաքողը պատասխանատու է իր կողմից կամ իր անունից օդային բեռնագրում նշված, կամ իր կողմից կամ իր անունից բեռի անդորրագրի մեջ նշելու համար կամ 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այլ միջոցներով պահպանվող գրանցման մեջ նշելու համար փոխադրողին ներկայացված` բեռին վերաբերող տեղեկությունների և հայտարարությունների ճշգրիտ լինելու համար: Վերը նշվածը կիրառվում է նաև այն ժամանակ, երբ առաքողի անունից հանդես եկող անձը նաև փոխադրողի գործակալն է:
2. Առաքողը պատասխանատվություն է կրում փոխադրողի առջև վերջինիս կամ ցանկացած այլ անձի կողմից, որի առջև փոխադրողը պատասխանատվություն է կրում առաքողի կամ իր անունից ներկայացված տեղեկությունների և հայտարարությունների ոչ ճշգրիտ, ոչ հստակ կամ ոչ լիարժեք լինելու հետևանքով կրած ցանկացած վնասի համար:
3. Պահպանելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները` փոխադրողը պատասխանատվություն է կրում առաքողի առջև վերջինիս կամ այն անձի կողմից, որի առջև առաքողը պատասխանատվություն է կրում բեռի անդորրագրում կամ 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այլ միջոցներով պահպանվող գրանցման մեջ փոխադրողի կողմից կամ իր անունից մուտքագրված տեղեկությունների և հայտարարությունների ոչ ճշգրիտ, ոչ հստակ կամ ոչ լիարժեք լինելու հետևանքով կրած ցանկացած վնասի համար: