Գլուխ II · ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13
Հոդված 13
Բեռի հանձնումը
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ առաքողն իր իրավունքներն իրականացրել է համաձայն 12-րդ հոդվածի, նշանակման կետ բեռի ժամանման պահից ստացողն իրավունք ունի փոխադրողից պահանջելու իրեն հանձնել բեռը` գանձման ենթակա վճարները և փոխադրման պայմանները կատարելուց հետո:
2. Եթե այլ համաձայնություն ձեռք չի բերվել, բեռը ժամանելուն պես փոխադրողը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ստացողին:
3. Եթե փոխադրողն ընդունում է բեռի կորստյան փաստը, կամ եթե բեռը տեղ չի հասել յոթնօրյա ժամկետը լրանալուց հետո այն օրվանից, երբ այն պետք է տեղ հասներ, ստացողն իրավունք ունի փոխադրողի հանդեպ իրականացնելու փոխադրման պայմանագրից բխող իր իրավունքները: