Հոդված 21
Հոդված 21
Ուղևորների մահվան կամ նրանց պատճառված մարմնական վնասվածքի դեպքում փոխհատուցումը
1. 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պատճառված և յուրաքանչյուր ուղևորի համար փոխառության 100,000 հատուկ իրավունքները չգերազանցող վնասի դեպքում փոխադրողը չի կարող բացառել կամ սահմանափակել իր պատասխանատվությունը:
2. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պատճառված վնասի համար այնքանով, որքանով վնասը գերազանցում է յուրաքանչյուր ուղևորի փոխառության 100,000 հատուկ իրավունքները, եթե փոխադրողն ապացուցում է, որ
ա) այդպիսի վնաս չի պատճառվել փոխադրողի կամ նրա ծառայողների կամ գործակալների անփութության կամ այլ անօրինական գործողության կամ անգործության հետևանքով, կամ
բ) այդպիսի վնաս պատճառված է բացառապես երրորդ կողմի անփութության կամ անօրինական գործողության կամ անգործության հետևանքով: