Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
Հոդված 35
Հոդված 35
Հայցային վաղեմության ժամկետը
1. Վնասի փոխհատուցում պահանջելու իրավունքը դադարում է, եթե հայց չի ներկայացվում նշանակման վայր ժամանելու օրվանից կամ այն օրվանից, երբ օդանավը պետք է ժամաներ նշանակման վայր, կամ փոխադրման դադարեցման օրվանից հետո` երկու տարվա ընթացքում:
2. Այդ ժամկետի հաշվարկման կարգը սահմանվում է այն դատարանի գտնվելու վայրի պետության իրավունքով, որը վարույթ է ընդունել այդ հայցը։