Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

Համապարտ պատասխանատվությունը

1. Իրենց պարտականությունների շրջանակներում գործող փաստացի փոխադրողի և նրա ծառայողների ու գործակալների գործողությունները կամ անգործությունը, փաստացի փոխադրողի կողմից իրականացվող փոխադրման նկատմամբ, համարվում են նաև պայմանագրային հիմունքներով փոխադրողի գործողություններ կամ անգործություն:

2. Իրենց պարտականությունների շրջանակներում գործող պայմանագրային հիմունքներով փոխադրողի և նրա ծառայողների ու գործակալների գործողությունները կամ անգործությունը, փաստացի փոխադրողի կողմից իրականացվող փոխադրման նկատմամբ, համարվում են նաև փաստացի փոխադրողի գործողություններ կամ անգործություն: Այնուամենայնիվ, այդ գործողությունները կամ անգործությունը ոչ մի դեպքում փաստացի փոխադրողի վրա չեն դնում պատասխանատվություն, որը գերազանցում է 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներում նշված սահմանները: Ոչ մի հատուկ համաձայնություն, որի համաձայն պայմանագրային հիմունքներով փոխադրողն ստանձնում է սույն Կոնվենցիայով չսահմանված պարտավորություններ, սույն Կոնվենցիայով վերապահված իրավունքներից կամ պաշտպանության փաստարկներից ոչ մի հրաժարում կամ 22-րդ հոդվածում նախատեսված` տեղ հասցնելու հետաքրքրվածության վերաբերյալ որևէ հատուկ հայտարարություն չի ազդում փաստացի փոխադրողի վրա, եթե նրա հետ այդ հարցը չի համաձայնեցվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։