Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

Սահմանների վերանայումը

1. Չսահմանափակելով սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի դրույթների գործողությունը և պահպանելով ստորև բերված 2-րդ կետի դրույթները՝ 21-րդ, 22-րդ և 23-րդ հոդվածներում սահմանված պատասխանատվության սահմանները ավանդապահի կողմից վերանայվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, ընդ որում` առաջին այդպիսի վերանայումը կատարվում է սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից հետո` հինգերորդ տարվա վերջում. իսկ եթե Կոնվենցիան ուժի մեջ չի մտնում հինգ տարվա ընթացքում այն օրվանից, երբ այն առաջին անգամ բաց է եղել ստորագրման համար, այն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին տարվա ընթացքում՝ նախորդ վերանայման ժամանակահատվածից հետո սղաճի ընդհանուր տեմպերին համապատասխանող սղաճի գործակցի օգտագործմամբ, կամ առաջին վերանայման ժամանակ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվից: Սղաճի գործակիցը որոշելիս օգտագործվող սղաճի տեմպերի չափը հաշվարկվում է այն պետություններում, որոնց արժույթները ձևավորում են 23-րդ հոդվածի 1-ին կետում նշված փոխառության հատուկ իրավունքը` սպառողական գների ինդեքսների (ցուցիչների) ավելացման կամ նվազեցման միջին հաշվարկային տարեկան դրույքաչափի հիման վրա:

2. Եթե նախորդ կետում նշված վերանայման արդյունքում եզրակացություն է արվում այն մասին, որ սղաճի գործակիցը գերազանցել է 10 տոկոսը, ապա ավանդապահը Մասնակից պետություններին ծանուցում է պատասխանատվության սահմանների փոփոխության վերաբերյալ: Ցանկացած այդպիսի փոփոխություն ուժի մեջ է մտնում այդ մասին Մասնակից պետություններին ծանուցելուց վեց ամիս հետո: Եթե Մասնակից պետություններին այդ մասին ծանուցելուց հետո` երեք ամսվա ընթացքում, Մասնակից պետությունների մեծ մասը հայտարարի իր անհամաձայնության մասին, փոփոխությունն ուժի մեջ չի մտնի, և ավանդապահը տվյալ հարցը կփոխանցի Մասնակից պետությունների նիստի քննարկմանը: Ավանդապահը բոլոր Մասնակից պետություններին անհապաղ ծանուցում է ցանկացած վերանայման ուժի մեջ մտնելու մասին:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընթացակարգը կիրառվում է ցանկացած ժամանակ՝ պայմանով, որ Մասնակից պետությունների մեկ երրորդը այդ մասին ցանկություն հայտնի, և պայմանով, որ 1-ին կետում նշված սղաճի գործակիցը գերազանցել է 30 տոկոսը նախորդ վերանայման ամսաթվից կամ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից, եթե վերանայում նախկինում չի կատարվել: Սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված ընթացակարգի օգտագործմամբ հետագա վերանայումներն անցկացվելու են հինգ տարի ընդմիջումներով՝ սույն կետի համաձայն վերանայումների օրվան հաջորդող հինգերորդ տարվա վերջից սկսած:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։