Գլուխ II · ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4
Հոդված 4
Բեռը
1. Բեռի փոխադրման ժամանակ տրվում է օդային բեռնագիր:
2. Օդային բեռնագրի փոխարեն կարող է օգտագործվել իրականացվելիք փոխադրման վերաբերյալ գրանցումը պահպանող ցանկացած այլ միջոց: Եթե օգտագործվում են այդպիսի այլ միջոցներ, առաքողի խնդրանքով` փոխադրողը նրան տալիս է բեռի անդորրագիր, որը թույլ է տալիս բեռը ճանաչել և ստանալ այդպիսի այլ միջոցներով պահպանվող գրանցման մեջ պարունակվող տեղեկատվությունը: