Հոդված 20
Հոդված 20
Պատասխանատվությունից ազատումը
Եթե փոխադրողն ապացուցում է, որ վնաս է հասցված եղել կամ դրա պատճառմանը նպաստել են փոխհատուցում պահանջող անձի կամ այն անձի, որից ծագում են նրա իրավունքները, անփութությունը, անօրինական գործողությունը կամ անգործությունը, փոխադրողը փոխհատուցում պահանջող անձի առջև ամբողջովին կամ մասնակիորեն ազատվում է պատասխանատվությունից այնքանով, որքանով այդպիսի անփութությունը, անօրինական գործողությունը կամ անգործությունը վնաս են պատճառել կամ նպաստել են դրա պատճառմանը: Եթե փոխհատուցման վերաբերյալ պահանջը հայտարարված է, ուղևորից բացի, այլ անձի կողմից՝ ուղևորի մահվան կամ մարմնական վնասվածքի կապակցությամբ, փոխադրողը հավասարապես ամբողջովին կամ մասնակիորեն ազատվում է պատասխանատվությունից այնքանով, որքանով նա կապացուցի, որ այդ ուղևորի անփութությունը, անօրինական գործողությունը կամ անգործությունը վնաս են պատճառել կամ նպաստել են դրա պատճառմանը: Սույն հոդվածը կիրառվում է սույն Կոնվենցիայում պատասխանատվությանը վերաբերող բոլոր դրույթների նկատմամբ` ներառյալ 21-րդ հոդվածի 1-ին կետը: