Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Առարկությունները ժամանակին ներկայացնելը

1. Ստացողի կողմից գրանցված ուղեբեռի կամ բեռի` առանց առարկությունների ստացումը բավարար (prima facie) ապացույց է, որ գրանցված ուղեբեռը կամ բեռը տեղ է հասցվել պատշաճ վիճակում և համաձայն փոխադրման փաստաթղթի կամ 3-րդ հոդվածի 2-րդ կետում և 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այլ միջոցներով պահպանվող գրանցման:

2. Վնաս պատճառվելու դեպքում բեռն ստանալու իրավունք ունեցող անձը վնասը հայտնաբերելիս փոխադրողին անհապաղ պետք է բողոք ներկայացնի՝ գրանցված ուղեբեռի ստացման օրվանից առնվազն յոթ օրվա և բեռի ստացման օրվանից տասնչորս օրվա ընթացքում: Ուշացման դեպքում բողոքը պետք է ներկայացվի ուղեբեռը կամ բեռը իր տնօրինմանը հանձնելու օրվանից առնվազն քսանմեկ օրվա ընթացքում:

3. Յուրաքանչյուր բողոք պետք է ներկայացվի գրավոր և հանձնված կամ ուղարկված լինի վերը նշված ժամկետներում:

4. Վերը նշված ժամկետներում բողոք չներկայացվելու դեպքում ոչ մի տեսակի հայց փոխադրողի դեմ չի ընդունվում՝ բացառությամբ վերջինիս կողմից խարդախության դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։