Գլուխ V · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 39
Հոդված 39
Պայմանագրային հիմունքներով փոխադրողը:
Փաստացի փոխադրողը
Սույն գլխի դրույթները կիրառվում են այն դեպքում, երբ անձը (այսուհետ` պայմանագրային հիմունքներով փոխադրող) որպես պրինցիպալ, ուղևորի կամ առաքողի կամ ուղևորի, կամ առաքողի անունից գործող անձի հետ կնքում է սույն Կոնվենցիայով կարգավորվող փոխադրման պայմանագիր, կամ երբ մյուս անձը (այսուհետ` փաստացի փոխադրող) պայմանագրային հիմունքներով փոխադրողից ստացված լիազորության հիման վրա իրականացնում է ամբողջ փոխադրումը կամ դրա մի մասը, սակայն, սույն Կոնվենցիայի իմաստով, այդպիսի մասի նկատմամբ չի հանդիսանում հաջորդական փոխադրող: Այդպիսի լիազորության առկայությունը պետք է ենթադրվի, եթե այլ բան ապացուցված չէ: