Հոդված 22
Հոդված 22
Ուշացնելու, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության սահմանները
1. Անձանց փոխադրելիս 19-րդ հոդվածում նշված ուշացման հետևանքով պատճառված վնասի դեպքում յուրաքանչյուր ուղևորի նկատմամբ փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է փոխառության 4150 հատուկ իրավունքների հանրագումարով:
2. Ուղեբեռը փոխադրելիս փոխադրողի պատասխանատվությունը բեռի ոչնչացման, կորստի, վնասվելու կամ ուշացման դեպքում սահմանափակվում է փոխառության 1000 հատուկ իրավունքների հանրագումարով յուրաքանչյուր ուղևորի նկատմամբ, եթե ուղևորը գրանցված ուղեբեռը փոխադրողին փոխանցելու պահին չի արել հատուկ հայտարարություն տեղ հասցնելու հետաքրքրվածության վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, չի վճարել լրացուցիչ տուրք: Այդ դեպքում փոխադրողը պարտավոր է վճարել հայտարարված գումարը չգերազանցող գումար, եթե նա չի ապացուցում, որ այդ գումարը գերազանցում է ուղևորի իրական հետաքրքրվածությունը տեղ հասցնելու հարցում:
3. Բեռը փոխադրելիս փոխադրողի պատասխանատվությունը բեռի ոչնչացման, կորստի, վնասվելու կամ ուշացման դեպքում սահմանափակվում է կիլոգրամի համար փոխառության 17 հատուկ իրավունքների հանրագումարով, եթե առաքողը, փոխադրողին բեռնատեղը փոխանցելու պահին, հայտարարություն չի արել տեղ հասցնելու հետաքրքրվածության վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, չի վճարել լրացուցիչ տուրք: Այդ դեպքում փոխադրողը պարտավոր է վճարել հայտարարված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ այդ գումարը գերազանցում է առաքողի իրական հետաքրքրվածությունը տեղ հասցնելու հարցում:
4. Փոխադրողի պատասխանատվության սահմանը որոշելիս բեռի մի մասի կամ դրանում պարունակվող ցանկացած առարկայի ոչնչանալու, կորստյան, վնասվելու կամ ուշացման դեպքում նկատի է առնվում միայն համապատասխան բեռի կամ բեռնատեղերի ընդհանուր քաշը: Սակայն, երբ բեռի մի մասի կամ դրանում պարունակվող ցանկացած առարկայի ոչնչացումը, կորուստը, վնասվելը կամ ուշացումը ազդում է նույն օդային բեռնագրում կամ նույն անդորրագրում նշված բեռնատեղերի արժեքի վրա, կամ եթե դրանք տրված չեն` 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այլ միջոցներով պահպանվող նույն գրանցման մեջ ներառված մյուս բեռնատեղերի գումարի վրա, պատասխանատվության սահմանը որոշելիս պետք է հաշվի առնել այդպիսի բեռնատեղի կամ բեռնատեղերի ընդհանուր քաշը:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի վերը նշված դրույթները չեն կիրառվում, եթե ապացուցվում է, որ վնասը տեղի է ունեցել փոխադրողի, նրա ծառայողների կամ գործակալների կողմից` վնաս պատճառելու մտադրությամբ կամ անփութության հետևանքով և այն գիտակցումով, որ դրա հետևանքով հնարավոր է, որ վնաս պատճառվի կատարված գործողության կամ անգործության հետևանքով՝ պայմանով, որ ծառայողի կամ գործակալի այդպիսի գործողության կամ անգործության դեպքում նույնպես ապացուցվի, որ այդ ծառայողը կամ գործակալը գործել է իր պարտականությունների շրջանակներում:
6. 21-րդ և սույն հոդվածով հաստատված սահմանները դատարանին չեն արգելում, դատական իրավունքին համապատասխան, լրացուցիչ կերպով հայցվորի կրած դատական ծախքերի և դատավարության հետ կապված այլ ծախսերի ամբողջի կամ մի մասի, ներառյալ տոկոսների, վերաբերյալ վճիռ կայացնել: Վերը նշված դրույթը չի կիրառվում, եթե վնասի հատուցման կարգով տրված գումարը, բացառությամբ դատական ծախքերի ու վարույթի հետ կապված այլ ծախսերի, չի գերազանցում այն գումարը, որը փոխադրողը հայցվորին գրավոր առաջարկել է վնաս պատճառելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կամ դատական գործն սկսելուց առաջ, եթե այդ ամսաթիվն ավելի ուշ է: