Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2
Հոդված 2
Պետության կողմից իրականացվող փոխադրումները և փոստի փոխադրումը
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է պետության կամ օրենքով նշանակված պետական մարմինների կողմից իրականացվող փոխադրման նկատմամբ` պայմանով, որ այն կարգավորվի 1-ին հոդվածով նախատեսված պայմաններով:
2. Փոստի փոխադրման ժամանակ փոխադրողը պատասխանատվություն է կրում միայն համապատասխան փոստային վարչության առջև` փոխադրողների և փոստային վարչությունների միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոններին համապատասխան:
3. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածի` սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում փոստի փոխադրման նկատմամբ: