Հոդված 57
Հոդված 57
Վերապահումները
Ոչ մի տեսակի վերապահում սույն Կոնվենցիայի նկատմամբ չի արվում՝ բացառությամբ, երբ ավանդապահին ծանուցելու միջոցով Մասնակից պետությունը ցանկացած ժամանակ կարող է հայտարարել այն մասին, որ սույն Կոնվենցիան չի կիրառվում.
ա) որպես ինքնիշխան պետության` իր գործառույթների և պարտականությունների կատարման հետ կապված ոչ առևտրային նպատակներով այդ Մասնակից պետության կողմից անմիջականորեն կատարվող միջազգային օդային փոխադրումների, և (կամ)
բ) իր ռազմական իշխանությունների համար` այդ Մասնակից պետությունում գրանցված կամ նրանց կողմից վարձակալված օդանավերով, որոնք ամբողջովին պահեստավորված են այդ իշխանությունների կողմից կամ նրանց անունից իրականացվող` անձանց, բեռի և ուղեբեռի փոխադրման նկատմամբ:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալ լիազորված ներկայացուցիչները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Մոնրեալում 1999 թվականի մայիս 28-ին՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, չինարեն և ֆրանսերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Սույն Կոնվենցիան ի պահ է մնում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության արխիվներում, իսկ դրա հաստատված պատճեններն ավանդապահը փոխանցում է սույն Կոնվենցիայի բոլոր Մասնակից պետություններին, ինչպես նաև Վարշավայի կոնվենցիայի, Հաագայի արձանագրության, Գվադալահարայի կոնվենցիայի, Գվատեմալայի արձանագրության և Մոնրեալի արձանագրությունների բոլոր Մասնակից պետություններին:
Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 15-ին: