Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ ԵՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Մաքսային, ոստիկանական կամ պետական այլ մարմինների կողմից կիրառվող ձևականությունները

1. Առաքողը պարտավոր է ներկայացնել այնպիսի տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք, մինչև բեռը ստացողին փոխանցելը, անհրաժեշտ են մաքսային, ոստիկանության կամ պետական այլ մարմինների կողմից կիրառվող ձևականությունները պահպանելու համար: Առաքողը փոխադրողի առջև պատասխանատվություն է կրում ցանկացած վնասի համար, որը հասցվել է այդպիսի ցանկացած տեղեկության կամ փաստաթղթի բացակայության, անհիմն լինելու կամ անճշտության պատճառով, եթե վնասը պատճառված չի եղել փոխադրողի, նրա ծառայողների կամ գործակալների մեղքով:

2. Փոխադրողը պարտավոր չէ պարզել այդպիսի տեղեկությունների կամ փաստաթղթերի ճշգրիտ կամ հիմնավոր լինելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։