Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կիրառման ոլորտը

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է օդանավով վճարի դիմաց իրականացվող` մարդկանց, ուղեբեռի կամ բեռի բոլոր տեսակի միջազգային փոխադրումների նկատմամբ: Այն կիրառվում է նաև ավիափոխադրող ընկերության կողմից օդանավով իրականացվող անվճար փոխադրումների նկատմամբ:

2. Սույն Կոնվենցիայի նպատակներով միջազգային փոխադրում արտահայտությունը նշանակում է` ցանկացած փոխադրում, որի ժամանակ, կողմերի միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան, մեկնման և նշանակման վայրերը, անկախ փոխադրման կամ փոխաբեռնման ժամանակ ընդմիջման առկայությունից կամ բացակայությունից, գտնվում են կա՛մ երկու Մասնակից պետությունների տարածքներում, կա՛մ Մասնակից պետություններից մեկի տարածքում, եթե համաձայնեցված կանգառը նախատեսված է մեկ այլ պետության տարածքում, նույնիսկ եթե այդ պետությունը Մասնակից պետություն չէ: Մասնակից պետություններից մեկի տարածքում գտնվող երկու կետերի միջև փոխադրումը առանց համաձայնեցված կանգառի, սույն Կոնվենցիայի նպատակներով, միջազգային փոխադրում չի համարվում:

3. Մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրումը, սույն Կոնվենցիայի նպատակներով, համարվում է մեկ միասնական փոխադրում, եթե այն կողմերի կողմից դիտարկվել է որպես մեկ գործողություն` անկախ այն հանգամանքից` այն կնքված է եղել մեկ պայմանագրի կամ մի շարք պայմանագրերի տեսքով, և այն չի կորցնում իր միջազգային բնույթը միայն այն պատճառով, որ մեկ կամ մի քանի պայմանագրերը ամբողջովին պետք է կատարվեն նույն պետության տարածքում:

4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև V գլխում ամրագրված փոխադրման նկատմամբ` պահպանելով դրանում շարադրված պայմանները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։